Ռազմական15:56, 14 Հուլիս 2023
Չադի ռազմաօդային ուժերը համալրվել են թուրքական արտադրանքով

Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական ընկերությունը (TUSAŞ) հայտարարություն է տարածել՝ կապված արտադրանքի նոր մատակարարման հետ:
Թուրքիան ռազմական մատարարումներ է անելու Չադի Հանրապետությանը։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական TUSAŞ ընկերությունը։
Մասնավորապես հաստարարության մեծ նշվում է, որ Թուրքիան Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Չադի Հանրապետության ռազմաօդային ուժերին մատակարարել է 3 միավոր «HÜRKUŞ» տեսակի ինքնաթիռ՝ նախատեսված հիմնականում ուսմնավարժական գործողությունների համար և 2 միավոր «ANKA» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Նշենք, որ ավելի վաղ TUSAŞ ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել էր, որ նշված երկու տեխնիկայի պահանջարկը շատ մեծ է:
«ANKA-ից ամսական 5 միավոր ենք պատրաստում: Այս պահին Թուրքիան ունի պատվերների կատարման անկարողունակության խնդիր»,-ասել էր Քոթիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |