• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական13:29, 14 Հուլիս 2023

Reuters. «Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող ԱԹՍ-ների էմբարգոն շուտով կարող է չեղարկվել»

Reuters. «Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող ԱԹՍ-ների էմբարգոն շուտով կարող է չեղարկվել»

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում որոշ աղբյուրներ, որոնց անվանումը գաղտնի է պահվում, նշել են, որ Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) էմբարգոն (արգելանք)  շուտով կարող է չեղարկվել:

Մասնավորապես նշվում է, որ նման քայլի հավանականությունը մեծացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի  անդամակցության հայտի արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարանի հաստատմաննը:

Բացի այդ Կանադայի կողմից Թուրքիայի նկատմամբ նման դրական քայլը բացատրվում է հուլիսի 12-ին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած երկու երկրների առաջնորդների երկկողմ հանդիպման արդյունքներով:

«Reuters»-ի կողմից Էմբարգոյի հնարավոր կասեցման ակնարկ է համարվում նաև Կանադայի վարչապետի աշխատակազմի հայտարարությունը:

Հայտարարության մեջ ասվում է. «Վարչապետը Վիլնյուսում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի շուրջ քննարկումներ է ունեցել ինչպես Էրդողանի, այնպես էլ ՆԱՏՕ-ում իր այլ գործընկերների հետ: Կանադան շարունակում է հավատարիմ մնալ իր առանցքային կարևորության այն համոզմանը, որ դաշնակիցների միջև պաշտպանական տեխնիկայի առևտրում որևէ սահմանափակում, խոչընդոտ և կամ պատժամիջոց չպետք է լինի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` հուլիսի 12-ին, Կանադայի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոյի հնարավոր դադարեցման շուրջ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերը հերքել էր Կանադայի  ԱԳՆ խոսնակ Մելանյա Ջոլին:

«Այն, որ դադարեցվել է Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոն, սուտ է: Կանադան շարունակում է վերահսկել Թուրքիա իրականացվող արտահանումները»:

Աղբյուր`    haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}