• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:14, 17 Հուլիս 2023

ԱՄՆ-ն և Թուրքիան ավելի են խորացնում իրենց հարաբերությունները

ԱՄՆ-ն և Թուրքիան ավելի են խորացնում իրենց հարաբերությունները

ԱՄՆ-ի առևտրի պալատի  ԱՄՆ-Թուրքիա գործարար խորհրդի տնօրեն Ջեննիֆեր Միելը հայտարարել  է, որ  առաջիկա ամիսներին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Վաշինգտոնում և Անկարայում սպասվում են ներդրումային և առևտրային բանակցություններ: Նաև նշել է, որ երկու երկրների միջև ավելի բարձր մակարդակի համագործակցության դեպքում այս բանակցությունները կողմերի համար լավ արդյունքների կհանգեցնեն։

Շեշտել է, որ այս բանակցությունները կմիավորեն թուրք քաղաքական գործիչներին ԱՄՆ-ի գործընկերների հետ՝ բարելավելու շուկայի հասանելությունը և խորացնելու համագործակցությունը թվային առևտրի, էներգետիկայի և կլիմայի ոլորտներում, իսկ մասնավոր սեկտորը կաջակցի կառավարության բանակցություններին, կներկայացնի փոխանցեն իրական տնտեսության վրա կառավարության կարգավորումների ունեցած ազդեցությունը։

Միելը նաև հայտարարել է, տնտեսության նոր թիմը լավ է մեկնարկել և  ամերիկյան ընկերություններն ուշի-ուշով  հետևում են Թուրքիայի մակրոտնտեսական բարեփոխումներին և գործարար միջավայրի բարելավմանը։ Ինչպես նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն միասնության զորեղ ազդակ է տվել հատկապես պաշտպանական և օդատիեզերական ընկերություններին և ըստ այդմ՝ հուլիսի 25-28-ը Ստամբուլում  կանցկացվի պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային տոնավաճառը (IDEF 2023), որի շրջանակներում ամերիկյան ընկերությունները կհանդիպեն թուրք պաշտոնյաների հետ։

Կողմերը նաև հանդիպումներ կանցկացնեն սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ, իսկ հոկտեբերին Թուրքիայում կնշեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Ամերիկայի և Թուրքիայի բիզնես ոլորտում բարեկամության 100-ամյակը։

 

Աղբյուր`    muglagazetesi.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}