Ռազմական12:51, 17 Հուլիս 2023
Թուրք պաշտոնաթող գեներալ. «ՆԱՏՕ-ն Թուրքիայի բարեկամը չէ, այլ՝ թշնամին»

Թուրքական լայն շրջանակներում մեծ արձագանք է գտել Հյուսիատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ-NATO) հերթական ընդլայման թեման:
Այդ թեմային անդրադարձել է պաշտոնաթող թուրք գեներալ Ֆարի Էրենելը։ Նրա կարծիքով՝ հետզհետե ընդլայնվող ՆԱՏՕ-ն քայլ առ քայլ գնում է դեպի Էֆթանազիա (ինքնակամ մահվան համաձայնություն՝ ցավերից և տառապանքից ազատելվու համար):
Գեներալը նշել է, որ դաշինքը Թուրքիայի բարեկամը չէ, այլ՝ թշնամին և հավելել. «Թուրքիան չպետք է մաս կազմի Ռուսաստանի դեմ դուրս գալու ամերիկյան քաղաքականությանը»:
Էրենելից բացի, ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման մասին բացասական կարծիք են հայտնել նաև մի շարք թուրք փորձագետներ՝ ընդգծելով, որ այն չի բխում Թուրքիայի ազգային շահերից:
Նշենք, որ օրերս ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ամերիկյան «ABC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցին:
Սալիվանը նշել էր, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է և դրա համար բանակցությունների կարիք չկա:
«Ինչ-որ մի կետում այն իրականություն է դառնալու»,-հավելել էր ամերիկացի խորհրդականը:
Իսկ ավելի վաղ թեմային անդրադարձ էր կատարվել հուլիսի 11-12-ը Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որտեղ հստակ նշվել էր, որ քանի դեռ Ուկրաինան պատերազմի մեջ է, ՆԱՏՕ-ի անդամ դառնալ չի կարող:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |