• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:02, 18 Հուլիս 2023

Թուրքիայի և Սաուդիան Արաբիայի միջև ուղղակի ներդրումների հուշագիր է ստորագրվել

Թուրքիայի և Սաուդիան Արաբիայի միջև ուղղակի ներդրումների հուշագիր է ստորագրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել էր Սաուդիան Արաբիա: Այդ երկրի թագաժառանգ Մուհամմադ Բին Սալմանը Էրդողանին պաշտոնական արարողությամբ դիմավորել է Ջիդդե քաղաքում:

Այնուհետև տեղի է ունեցել Էրդողանի և Սալմանի դռնփակ հանդիպումը, որին ներկա են գտնվել նաև թուրքական պատվիրակության անդամները:

Տեղեկացվում է, որ կողմերը ստորագրել են մի շարք հուշագրեր, որոնք վերաբերում են պաշտպանական արդյունաբերությանը, էներգետիկային, կապին և այլ ոլորտներին:

Երկու երկրների միջև ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ ուղղակի ներդրումների խթանման ոլորտում համագործակցության մասին:

Երկկողմ հանդիպումից հետո Էրդողանը Սալմանին է նվիրել թուրքական արտադրության «Togg» մակնիշի մեքենա, որով էլ հենց թագաժառանգի հետ ուղևորվել է հյուրանոց:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության դեռևս երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու էր Սաուդիան Արաբիայում, Կատարում, ապա նաև Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) : 

Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվելու են հարցեր՝ կապված երկկողմ համագործակցության ոլորտի և ուղղակի ներդրումների հետ:


Սաուդիան Արաբիայի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը մեծ արձագանք է գտել նաև սաուդական մամուլում:

Հիմնականում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգով:

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}