Քաղաքական14:31, 18 Հուլիս 2023
Հացահատիկային միջանցքի թեմայով Ֆիդանը բանակցել է Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:
Տեղեկությունների համաձայն՝ նախարարները քննարկել են Սևծովյան հացահատիկային միջանցքի վերագործարկմանը վերաբերող հարցեր, ինչի շուրջ Լավրովը որոշակի պայմաններ է առաջ քաշել:
Բացի այդ, նշվում է, որ Ֆիդանը Թուրքիայում բռնկված անտառային հրդեհները մարելու նպատակով Ռուսաստանից մեծ ինքնաթիռ է խնդրել:
Ավելի վաղ Ֆիդանը վերոհիշյալ միջանցքի շուրջ ծավալվող զարգացումները քննարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Հիշեցնենք, որ Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիրը դադարեցնելու որոշման մասին Կրեմլը հայտարարություն էր տարածել հուլիսի 17-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |