• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական13:32, 21 Հուլիս 2023

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել Բլինքենին Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել Բլինքենին Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի վեց անդամներ նամակ են հղել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով, որ Թուրքիային F-16 վաճառելու և Անկարայի տրամադրության տակ եղած այդ կործանիչներն արդիականացնելու  համաձայնագիրը պետք է ներառի որոշակի մեխանիզմ։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։

Կոնգրեսի անդամները պահանջել են, որ հնարավոր գործարքը «ներառի այդ զենքերը հետաձգելու կամ հետ վերցնելու մեխանիզմներ, եթե Թուրքիան քայլեր ձեռնարկի, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին կամ ՆԱՏՕ-ի անվտանգության ճարտարապետությանը»:

Շեշտվում է, որ նամակը հղվել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի ու Շվեդիայի միջև կայացած բանակցություններից հետո։

Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասին խոսակցությունները, վերսկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան  համաձայնվեց Շվեդիայի ամդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի քայլից հետո ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Ջո Բայդենը, հայտնել էին վարչակազմի պատրաստակամությունը՝ վաճառել Թուրքիային F-16 կործանիչներ, եթե այն ստանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։

Այնուամենայնիվ, դեմոկրատ Մենենդեսը հայտարարել է, որ շարունակելու է օգտագործել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպեսզի արգելափակի վաճառքը։

«Ես միշտ ասել եմ, որ Շվեդիայի վավերացումը, որը, բնականաբար, պետք է տեղի ունենա, այն պարտադիր պայմանը չէ, թե ինչու ես կվերացնեմ F-16-ների վաճառքի նկատմամբ արգելքը»,- ասել է սենատորը՝ նշելով, որ ավելի մեծ խնդիրներ կան։

Աղբյուր`    Amerikasesi.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}