Տարածաշրջան10:40, 24 Հուլիս 2023
Իսրայելի վարչապետի այցը Թուրքիա հետաձգվել է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված է եղել հետաձգել իր նախատեսած այցերը Թուրքիա և Կիպրոս։ Հետաձգման պատճառը Նեթանյահուի սրտի վիրահատությունն է, որ տեղի է ունեցել նախօրեին։ Իսրայելի վարչապետին վիրահատել են` տեղադրելով սրտի արհեստական ռիթմավար: Նշվում է, որ նման վիրահատական միջամտությունից հետո Նեթանյահուն պետք է մի քանի շաբաթ մասնագետների հսկողության տակ լինի։
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 15-ին վատ ինքնազգացողության պատճառով Նեթանյահուին տեղափոխել էին հիվանդանոց։ Թեև հետազոտության ժամանակ սրտի հետ կապված խնդիրներ չէին հայտնաբերվել, բայց բժիշկներն այնուամենայնիվ անհրաժեշտ են համարել տեղադրել սրտի արհեստական ռիթմավար:
Աղբյուր` TRT haber
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |