Տարածաշրջան14:58, 24 Հուլիս 2023
Թուրքիայից Ռոստով մեկնող բեռնանավում պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել

Թուրքիայից Դոնի-Ռոստով մեկնող բեռնատար նավի մեջ հայտնաբերվել են պայթուցիկի հետքեր։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 22-ին հացահատիկ բեռնելու համար Թուրքիայից Դոնի Ռոստովի նավահանգիստ մեկնող օտարերկրյա բեռնանավի պահեստում հայտնաբերվել են դինիտրոտոլուոլ և տետրիլ պայթուցիկ նյութերի հետքեր:
Պարզվել է, որ մայիսի վերջին նավը գտնվել է ուկրաինական «Կիլիա»նավահանգստում։ Ընդ որում` հուլիսին թուրքական Թուզլա նավահանգստում ամբողջությամբ փոխվել է նավի անձնակազմը, որը բաղկացած է եղել Ուկրաինայի 12 քաղաքացիներից, փոխվել է նաև բեռնանավի անվանումը:
Ուժային գերատեսչության տվյալներով՝ այդ հանգամանքները վկայում են, որ հնարավոր է` օտարերկրյա քաղաքացիական նավն օգտագործվել է Ուկրաինայի տարածք պայթուցիկ նյութեր հասցնելու համար։
Այդ կապակցությամբ որոշվել է արգելել նավի շարժը Կերչի նեղուցով տրանսպորտային անցման նավարկության կամարի տակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |