• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական18:07, 25 Հուլիս 2023

Քըլըչդարօղլու․ «Ներոնն վառեց Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան»‎

Քըլըչդարօղլու․ «Ներոնն վառեց Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան»‎

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական»‎ կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում անկացված ԺՀԿ ժողովի ընթացքում։

Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի ներկայիս իշխանությունների տնտեսական վատ քաղաքականությունը։

«Մենք իրականացվող գործընթացը համարում ենք տնտեսական բնաջնջում»‎։

Այդ ամենն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը բացատրում է 2023-ի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքի մեծացմամբ։ Նշված ժամանակահատվածում այն միայն աճել է 900 մլրդ լիրայով։

Նա նաև անդրադարձել է երկրում մամուլի ազատության սահմանափակմանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 24-ին լրացել է Թուրքիայում մամուլի գրաքաննադատության վերացման 115-րդ տարելիցը։

Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիայի բանտերում բազմաթիվ լրագրողներ կան։

«Մենք ականատես ենք լինում մամուլի նկատմամբ կիրառվող ճնշումներին, ինչպես նաև գիտենք, որ ճշմարիտ լուրերի հրապարակումն արգելափակվում է։ Թուրքիան մամուլի ազատություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 165-րդ տեղը»‎,- հավելել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

ԺՀԿ առաջնորդը նաև զուգահեռներ է անկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի Ներոն կայսեր միջև։

«‎Ներոնը վառել է Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան»։

Նշենք, որ պատմական աղբյուրների վկայությամբ՝ Հռոմը հրդեհվել է կայսր Ներոնի հրամանով, որպեսզի նա իր պալատի տանիքից դիտի վիթխարի կրակը և ոգեշնչվելով քնար նվագի։ 

Աղբյուր`    gazeteduvar.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}