Քաղաքական11:29, 26 Հուլիս 2023
Էրդողանն Անկարայում ընդունել և զորակցել է Պաղեստինի ղեկավարին

Հուիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական նստավայրում պաշտոնական արարողությամբ ընդունել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին: Այնուհետև տեղի է ունեցել նրանց առանձնազրույցը և համատեղ մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում Էրդողանը նախ շնորհակալություն է հայտնել Պաղեստինի ղեկավարին մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում իրեն աջակցելու համար, ապա խոսել Պաղեստինի խնդրի շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման մասին:
«Մենք շարունակելու ենք աջակցել Պաղեստինի դատական հայցի պաշտպանությանը: Տարածաշրջանում արդար և տևական խաղաղության ճանապարհը երկու պետությունների ստեղծման տեսլականը պաշտպանելն է»:
Նա նաև նշել է, որ կարևոր է պետականության ստեղծումը այն Պաղեստինում, որի մայրաքաղաքը 1967-ի սահմաններով եղել է Արևելյան Երուսաղեմը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված երկկողմ հարաբերությունների խորացմանը միտված քայլերի հետ:
Էրողանը նաև հայտնել է իր երկրի աջակցությունը Պաղեստինի ժողովրդի ներկայիս վիճակի բարելավման և պետականության կարողունակության ամրապնդման հարցում:
«Էական է, որ մասնավորապես պաղեստինյան խնդրում ամուր ներգրավվածություն ունենա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը»,-հավելել է Թուրքիայի ղեկավարը:
Նշենք, որ 2014-ից ի վեր Պաղեստինն Իսրայելի դեմ Հաագայի արդարադատության միջազգային դատարան մի շարք դատական հայցեր է ներկայացրել, որոնք կապված են եղել տարբեր խնդիրների հետ: Ինչպես օրինակ՝ Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի գյուղի քանդման որոշման, այնտեղ շինարարական աշխատանքների իրականացման, Պաղեստինի վրա հարձակումների, ռազմական հանցագործությունների, ԱՄՆ-ի դեսպանատան Երուսաղեմ տեղափոխման և մի շարք այլ խնդիրների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |