Գիտակրթական12:39, 26 Հուլիս 2023
Իրանի «Azad» իսլամական համալսարանում բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին

Իրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության։
Հուլիսի 24-ին Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Էքբեր Բաբային հայտարարել էր, որ Իրանի սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միայն հայերը իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Նա նաև հավելել է, որ վերոհիշյալ հոդվածում տեղական լեզուների ուսուցման մասին գրառումը սխալ է ընկալվել, դա վերաբերում է միայն հայերին, իսկ թուրքերին՝ ոչ։
Վերոհիշյալ համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժնի բացման մասին լուրը թուրքական մամուլում դժգոհության տեղիք է տվել։ Այն մեկնաբանվել է հետևյալ կերպ՝ Իրանը, հարավում ապրող ադրբեջանցիներին և քաշքայ թուրքերին թույլ չի տալիս սեփական լեզվով կրթություն ստանալ, այնինչ «Azad» իսլամական համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժին է բացում։
Ինչպես նաև դիտարկում է արվում այն մասին, որ հայ-իրանական մերձեցումն ուղղված է Ադրբեջանի դեմ։ Եվ դա շարունակում է մնալ օրակարգային։
Նշենք, որ քաշքայ թուրքերը օղուզ ցեղից սերող թյուրքական ժողովուրդ են, որը կիսաքոչվորական կյանք է վարում Իրանի կենտրոնական և հարավային շրջաններում։
Աղբյուր` qha.com.tr
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |