Քաղաքական09:34, 27 Հուլիս 2023
Թուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Չինաստանի արտգործնախարարին

Հուլիսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիին:
Դռնփակ հանդիպման ընթացքում, որին ներկա է գտնվել նաև Թուրքիայի արգտործնախարար Հաքան Ֆիդանը, կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ կապված երկու երկրների միջկառավարական համագործակցության կոմիտեի, արտգործնախարարների խորհրդակցման մեխանիզմի, հյուպատոսական խորհրդակցությունների, ինչպես նաև տնտեսական հանձանաժողովի միջև երկխոսության ու խորհրդակցության մեխանիզմների հետ:
Հանդիպմանն Էրդողանն անդրադարձել է նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Թուրքիայի «Միջին միջանցք»-ի նախաձեռնություններին և նշել, որ դրանց ներդաշնակեցման շուրջ տարվող աշխատանքները պետք է արագացվեն:
Նշենք, որ Անկարայում նույնը օրը առանձնազրուց է եղել նաև Ֆիդանի և Յիի միջև, կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին ու փոխգործակցությանը: Տեղեկացվում է նաև, որ կողմերը քննարկել են զարգացումները ռուս-ուկրաինկան հակամարտության շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |