Տարածաշրջան10:32, 27 Հուլիս 2023
Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 600 քաղաքացի

Հուլիսի 27-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Օդեմիշ, Թորբալը և Քընըք շրջանների անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել:
Շուրջ 9 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում բոլոր շրջաններում բռնկված հրդեհները մարվել են: Հուլիսի 27-ի դրությամբ հրդեհների մեկուսացման աշխատանքները դեռևս շարունակվում են:
Այնուամենայնիվ Իզմիրի տեղական իշխանությունները, հրդեհի բռնկման բաձր վտանգի առկայությունը հաշվի առնելով, որոշում են կայացրել տարհանել Քընըք շրջանիի 3 թաղամասի 600 բնակչի:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել 1 հրդեհաշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, 17 ջրցան և 10 ջրամատակարարման մեքենա, 2 հողափոր (Էքսկավատոր) :
Նշենք, որ հուլիսին ընդհանուր առմամբ Թուրքիայի ավելի քան 40 նահանգում եղել են անտառային հրդեհներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |