Քաղաքական08:29, 27 Հուլիս 2023
Ֆիդանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի արտգործնախարարին
Հուլիսի 26-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունաստանցի գործընկերոջը՝ Յորգո Գերապետրիտիսին, ցավակցական հեռագիր է հղել:
Հեռագրում Ֆիդանը գործընկերոջը ցավակցել է Հունաստանի անտառածածկ հատվածներում բռնկված հրդեհների մարման աշխատանքի ընթացքում կործանված ինքնաթիռի անձնակազմի մահվան կապակցությամբ:
Բացի այդ նա Գերապետրիտիսին զորակցություն է հայտնել երկրում բռնկված լայնամասշտաբ հրդեհների համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից ի վեր Հունաստանի անտառածածկ հատվածներում բռնկվել էր ավելի քան 600 հրդեհ: Հրդեհների դեմ պայքարելու համար այդ երկրին օգնություն էին տրամադրել Թուրքիան, Իսրայելը, Եգիպտոսը, Բուլղարիան, Մալթան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան:
Թուրքիան հուլիսի 22-ին Հունաստան էր ուղարկել 9 հոգի ըդհանուր անձնակազմով մեկ հրդեհաշեջ ինքնաթիռ և ուղղաթիռ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |