• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 10:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:04, 31 Հուլիս 2023

Անկարայում կայացել է Ֆիդան-Բայրամով հանդիպումը

Անկարայում կայացել է Ֆիդան-Բայրամով հանդիպումը

Անկարայում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան  Ֆիդանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն  Բայրամովի  հանդիպումը։ Մամուլի ասուլիսի ժամանակ  Հաքան Ֆիդանը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից, ինչպես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակից, աջակցություն հայտնելով Ադրբեջանի քաղաքականությանը։

«Կարգավորման գործընթացները կարևոր են, որպեսզի տարածաշրջանը հասնի խաղաղությանը, բարօրությանն ու կայունությանը։ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակում ենք Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Ադրբեջան-Հայաստան գործընթացի միջազգային ջանքերին էլ աջակցում ենք։ Մյուս կողմից, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝ կողմերի միջև խտրականություն մի՛ դրեք, աջակցե՛ք խաղաղությանը, աջակցության փոխարեն մի՛ եղեք խոչընդոտ։

Այնուհետև խոսելով այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին, Ֆիդանը հավելել է․

«Տարածաշրջանային անդորրի և կայունության տանող ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու միջով։ Դրա համար էլ Զանգեզուրի կապուղու բացումը մեծ կարևորություն ունի։ Սա տարածաշրջանի բոլոր երկրների օգտին մի զարգացում է լինելու»։  

«Ե՛վ եվրոպական մայրաքաղաքներում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Մոսկվայում Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են։ Մենք մոտիկից հետևում ենք այս գործընթացին։ Ադրբեջանցի մեր եղբայրներն այս թեմայի շուրջ մեզ առաջին ձեռքից տեղեկությունները մատուցում են։ Որպես Թուրքիա՝ մեր դիրքավորումը հետևյալն է․ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրերն իրականություն դառնալուց հետո, մեր նախագահը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ կամքը կա այդ կետում։ Հետևաբար այս առումով շատ կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ հանդիպումներն արդյունքի հասնեն, այս պայմանագիրն ստորագրվի։

Բայց մյուս կողմից Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում, կարգավորման գործընթացում, թե ինչ քայլեր պետք է կատարվեն, ինչ ուղղությամբ պետք է շարժվել, ինչպիսի կանխարգելիչ միջոցներ կարող են կյանքի կոչվել, այս թեմաներով էլ երկխոսությունները շարունակվում են։ Դրա համար ստեղծված մեխանիզմներ կան, հատուկ ներկայացուցիչ կա, այլ խողովակներ կան և ամենակարևորը, ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետը՝ հարգ․ Փաշինյանը, մեր նախագահի երդման արարողության առթիվ Անկարա եկավ, փոխադարձ հանդիպումները  էլ շարունակվում են»։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}