Քաղաքական11:42, 03 Օգոստոս 2023
Օգոստոսի 3-ին կգումարվի Թուրքիայի զինվորական խորհրդի հերթական նիստը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 3-ին Անկարայի նախագահական նստավայրում տեղի կունենա բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) հերթական նիստը:
Օրակարգում լինելու են որոշ զինվորականների առաջխաղացման, ինչպես նաև գլխավոր շտաբի պետի նշանակման հարցը:
Հաղորդվում է նաև, որ ժողովի արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի միայն Էրդողանի կողմից համապատասխան հրամանագրերի ստորագրումից հետո:
Նշենք, որ նախքան YAŞ-ի նիստի գումարումը խորհդրի բոլոր անդամները Թուրքիայի նախագահի գլխավորությամբ կայցելեն «Anıtkabir» (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |