Մարզական12:30, 04 Օգոստոս 2023
Ո՞ր տեղն է զբաղեցնում Թուրքիայի առաջնութոյւնը UEFA-ի վարկանիշային աղյուսակում

Ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումները։ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում թուրքական ֆուտբոլային ակումբները «Գալաթասարայը» և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում հանդես եկող «Ֆեներբահչեն», «Բեշիքթաշը» և «Ադանա Դեմիրսփորը» հաղթանակ գրանցեցին ընտրական փուլերում։
Գրանցված արդյունքների հիման վրա ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 15 երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ Թուրքիայի առաջնությունը 28․350 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը՝ զիջելով Շվեյցարիային։
Առաջին եռյակում են Անգլիայի, Իսպանիայի ու Իտալիայի առաջնություններն են համապատասխանաբար 88․928 , 75․927 և 71․569 միավորներով, ցանկը եզրափակում է Նորվեգիայի առաջնությունը ՝ 24․750 միավորով։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում պայքարը կշարունակի հայկական միայն մեկ ակումբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |