Ռազմական12:40, 07 Օգոստոս 2023
Թուրքական ԱԹՍ-ները կարտադրվեն նաև Սաուդյան Արաբիայում

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության տեղայնացման ծրագրի շրջանակներում Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում թուրքական ռազմարդյունաբերական «Baykar», «ASELSAN» և «Roketsan» ընկերությունները համագործակցության հուշագրեր են ստորագրել սաուդական մի շարք ընկերություների հետ:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող և ԱԹՍ-ների արտադրություն իրականացնող «Baykar» ընկերության հուշագրերը վերաբերվել են «AKINCI» մոդելի հարվածային ԱԹՍ-ների արտահանմանն ու համագործակցությանը:
Տեղեկությունների համաձայն՝ դրանք կնքվել են Սաուդյան Արաբիայի ռազմարդյունաբերական «SAMI»-ի հետ՝ տեղական արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման համար, ինչպես նաև «NCMS» ընկերության հետ, որն աշխատում է երկրում տեխնոլոգիաների տեղայնացման ուղղությամբ:
Թուրքական մեդիայում «Baykar»-ի պայմանագիրը որակվում է որպես «Թուրքիայի պատմության մեջ ամենախոշորը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |