Տնտեսական15:03, 08 Օգոստոս 2023
Թուրքիայից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են
Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հարաբերությունները վերջին երկու տարիներին ընդլայնվում են:
Թուրքիայի արտահանողների խորհրդի (TIM) տվյալների համաձայն` 2023-ի առաջին 7 ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 30․9%-ով՝ հասնելով 2 մլրդ 460մլն-ի։
ԱՄԷ արտահանվող ապրանքների մեջ գերակշռում են ոսկյա իրերը: 7 ամսում ԱՄԷ է արտահանվել 971մլն 286․000 դոլար արժողությամբ ոսկյա իր։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոսկյա իրերի արտահանումն աճել է 420մլն 916․000 դոլարով։ Դրան հաջորդում է քիմարտադրանքը, էլեկտրաեներգիան, էլեկտրոնիկան, հացահատիկը, ընդեղենը և այլն։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ստորագրվել էր համաձայնագիր, որով ընդհանուր ԱՄԷ-ից Թուրքիա ներդրումների ծավալը կազմում էր 50,7 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |