Քաղաքական10:54, 08 Օգոստոս 2023
Թուրքիայի արտգործնախարարի գլխավորությամբ Անկարայում պանելային քննարկում է անցկացվել
Օգոստոսի 7-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի գլխավորությամբ անցկացվել է պանելային քննարկում «Տնտեսությունը, առևտուրը, տեխնոլոգիան և էներգետիկան Թուրքիայի հարյուրամյակում» խորագրով:
Այն անցկացվել է նույն օրը տեղի ունեցած «Դեսպանների 14-րդ կոնֆերանսից» հետո:
Քննարկմանը մասնակցել են Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, Էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը և արդյունաբերության ու տեխնոլոգիայի նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը:
Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական և ֆինանսական իրադրության, էներգետիկայի անվտանգության, Թուրքիայի արտաքին առևտրային հարաբերությունների, համաշխարհային առևտրի իրավիճակի, երկրի տեխնոլոգիական զարգացման և դրանց մատակարարումների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև վերոհիշյալ ոլորտներում համակարգվածությունն էլ ավելի բարձր մակարդակի բերելու հարցին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |