Քաղաքական11:16, 09 Օգոստոս 2023
Էրդողանի պնդմամբ՝ «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 8-ին Անկարայում անցկացված «Դիվանագետների 14-րդ կոնֆերանս»-ի ընթացքում անդրադարձել է Իրաքի տարածում իրականացվող ռազմական օպերացիաներին:
Նա նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացվող օպերացիաները շարունակական բնույթ են կրելու:
Բացի այդ, Էրդողանն նշել է, որ այդ գործողությունները իբր համաձայնեցված են իրաքյան իշանությունների հետ:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Թուրքիայում գտնվող փախստականների մասին և նշել, որ իրենց հայրենիք ետ վերադարձնելու գործընթացն արագացվելու է:
Էրդողանը ելույթի ընացքում անդրադարձ է կատարել Հարավային կովկասում տիրող իրավիճակին ևս:
Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, նա նշել է, որ այս պահին «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |