Ռազմական15:06, 12 Օգոստոս 2023
Թուրքիայի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիայի ժամանակ հերթական թուրք զինվորն է սպանվել

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրաքի հյուսիսում իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողության ընթացքում սպանվել է հետևակի սերժանտ Էգե Սուլեյման Գյորեջենին:
Թուրք զինվորը մահացու վիրավորվել էր հուլիսի 21-ին «Մագիլ-կողպեք» (Pençe-Kilit) ռազմական օպերացիայի շրջանակներում:
Նշենք, որ Թուրքիան հիշյալ ռազմական օպերացիան մեկնարկել է 2022-ի նոյեմբերի 20-ին: Այն ուղղված է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ: Գործողություններն իրականացվում են Սիրիայի հյուսիսում՝ Արափ Փընարի, Թել Ռըֆաթի, Ջիզիրեի, Դերիքի, Քանդիլի, Աքսոսի և Հաքուրքի շրջաններում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |