Քաղաքական17:53, 14 Օգոստոս 2023
Պակիստանի անկախության տոնի առթիվ Թուրքիայում միջոցառում է կազմակերպվել

Թուրքիայում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Ջունեյդի գլխավորությամբ միջոցառում է կազմակերպվել Պակիստանի դեսպանատանը՝ նվիրված Պակիստանի անկախության 76-րդ ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր հյուրեր և դիվանագիտական ներկայացուցիչներ։
«Հնդկաստանի կողմից օկուպացված Ջամուում և Քաշմիրում տեղի ունեցող վայրագությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Ջունեյդը՝ միաժամանակ անդրադառնալով նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։
«Պակիստան-Թուրքիա եզակի եղբայրությունը սրտից բխող հարաբերություն է, որը գերազանցում է ժամանակի և աշխարհագրության սահմանները։ Երկու երկրները միշտ եղել են միմյանց կողքին և կշարունակեն մնալ այդպիսին։
Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել թուրքական իշխանություններին Բոսֆորի կամուրջներն այսօր Պակիստանի դրոշի գույներով լուսավորելու համար։ Այս բոլոր ժեստերը ապացույցն են այն բանի, որ մեր հարաբերություններն անընդհատ ամրապնդվում են։»,- ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |