• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական15:28, 16 Օգոստոս 2023

ԱՄՆ-ն և Թուրքիան մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի

ԱՄՆ-ն և Թուրքիան մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի

Ամերիկայի ձեռնարկությունների ասոցիացիան (AmCham) հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «AmCham Turkey»-ը  համախմբել է  ամերիկյան 125  ընկերություներին Թուրքիայի  Բոդրում քաղաքում։ AmCham Turkey-ը բիզնես ասոցիացիա է, որտեղ գործում են 100-ից ավելի ամերիկյան հայտնի ընկերություններ։

Ամերիկյան ընկերությունների կողմից կազմակերպած հանդիպմանը ուղերձ է հղվել , ըստ որի՝ 200 տարվա պատմություն ունեցող և օրըստօրե զարգացող երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հետագա աճի համար պետք է տարվեն ավելի շատ աշխատանքներ։

Հանդիպմանը մասնակցել են «AmCham Turkey»-ի խորհրդի նախագահ Թանքութ Թուրնաօղլուն, Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյք Ֆլեյքը և Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Ջուլիա Էադեհը։

Թուրնաօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-Թուրքիայի միջև երկարամյա ամուր հարաբերություններն աշխարհի ամենակարևոր և խորը  ռազմավարական հարաբերությունների թվում են և երկկողմ տնտեսական հարաբերությունները 2023-ի առաջին կեսին շարունակում են նոր թափ հավաքել։

Նա նաև նշել է, որ Թուրքիայի տնտեսության մեջ 125 ամերիկյան ընկերություն ներդրել է  60 մլրդ դոլար և նպատակ ունեն ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի։

«Այսօրվա մեր հանդիպման ժամանակ մենք հստակ ցույց տվեցինք մեր կամքը՝ շարունակելու ավելի ջանասիրաբար աշխատել այդ նպատակներին հասնելու համար։ Մենք թևակոխում  ենք նոր դարաշրջան՝ աճող երկկողմ այցելություններով, որոնք կենտրոնացած են  առևտրի և ներդրումների վրա: Այն փաստը, որ «Trade Winds 2024»-ը՝ ԱՄՆ կառավարության կարևորագույն առևտրային իրադարձություններից մեկը, տեղի կունենա Թուրքիայում 2024-ի մայիսի 15-ին դրա ամենավառ ապացույցներիցն է», -նշել է Թուրնաօղլուն։

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}