Քաղաքական10:09, 18 Օգոստոս 2023
Էրդողանի խոսքերը «Leman»-ի ծաղրանկարում
Թուրքական «Leman» երգիծական շաբաթաթերթի վերջին համարի շապիկին տեղ է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը, որոնք 2023-ի մայիսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ուղղվել էին ընդդիմադիրներին:
Թուրքերի շրջանում հայտնի ծաղրանկարիչ Մեհմեդ Չաղչաղի կողմից պատրաստված շապիկին գրված է. «Սրանց էնպես հարվածենք, որ էլ երբեք մեջքներն ուղղել չկարողանան»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 14-ին: Այդ օրը իշխանական «Ժողովուրդ» դաշինքը հաջողել էր մեծամասնություն կազմել խորհրդարանում, ինչի շնորհիվ էլ մայիսի 28-ին անցկացվել էր միայն նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ էլ նախագահի պաշտոնում վերընտրվել էր Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |