Ռազմական15:28, 18 Օգոստոս 2023
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ քուրդ զինյալները Սիրիայի հյուսիսում զորավարժության են մասնակցում

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսակցությունը (PKK), Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»-ը (YPG) և Սուլեյմանիեում տեղակայված «Քրդստանի հայրենասիրական միության» (KYB-ՔԱԿ) անդամները մասնակցել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա նահանգում ԱՄՆ բանակի կազմակերպած զորավարժությանը։
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության՝ այս շրջանակում «PKK/YPG ահաբեկիչներին և KYB տարրերին» ուսուցանվել են ուղղաթիռներ իջեցնելու, ֆիքսված և շարժական թիրախների դեմ հակատանկային հրթիռներ (TOW) և ջերմային Kanas հեռադիտակներ օգտագործելու հմտություններ։
Շադդադիում իրենց ուսուցումն ավարտելուց հետո 150 հոգուց բաղկացած խումբ այնտեղից տեղափոխվել է Դեյր էզ-Զոր նահանգի Օմարի նավթահանքում գտնվող ամերիկյան բազա։
Նշվում է, որ Օմարի նավթահանքում գտնվող ամերիկյան բազա տեղափոխված «ահաբեկիչներին» մոտ օրերս կտրամադրվի ամբողջական զինտեխնիկա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |