Տնտեսական16:16, 21 Օգոստոս 2023
Թուրքիան 1-ին անգամ գազ կմատակարարի ոչ սահմանակից եվրոպական երկրի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը հայտնել է, որ թուրքական «BOTAŞ» և հունգարական «MVM» ընկերությունների միջև ստորագրվել է պայմանագիր, ըստ որի՝ Թուրքիան առաջին անգամ գազ կարտահանի ոչ սահմանակից եվրոպական երկիր՝ Հունգարիա։
Նշենք, որ «BOTAŞ»-ը Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր կորպորացիա է։
Օգոստոսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էր Հունգարիա։ Այցի ընթացքում հանդիպում է եղել Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի հետ, այնուհետև հանդիպել են թուրքական և հունգարական պատվիրակությունները։
Նախագահ Էրդողանի հետ Հունգարիա էին մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը, Երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքը, Առևտրի նախարար Օմեր Բոլաթը, նախագայի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և այլք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |