• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 10:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:48, 22 Օգոստոս 2023

Անկարան հերքել է գերմանական մամուլի հրապարակումը

Անկարան հերքել է գերմանական մամուլի հրապարակումը

Գերմանական «Bild» թերթը օրերս գրել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Կատարը նոր համաձայնագիր պատրաստելու համար քայլեր են ձեռնարկել Սևծովյան հացահատիկի միջանցքի համաձայնագրից հետո, որն ավարտվել է Ռուսաստանի միակողմանի դուրսբերմամբ։

Հոդվածում, որը հիմնված է «առգրավված պաշտոնական նամակագրության» վրա, նշվում է, որ հուլիսի 21-ից օգոստոսի 8-ը Թուրքիայի և Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցիչների երկխոսության ընթացքում Մոսկվան բազմիցս Անկարային է փոխանցել հացահատիկի համաձայնագրից դուրս գալու իր ծրագրերը։ Թերթը պնդում է՝ Ռուսաստանը, որը դուրս կգա համաձայնագրից, ինչը թույլ էր տալիս Ուկրաինային 33 միլիոն տոննա պարենամթերք արտահանել Սև ծովից, փորձում է նոր համաձայնագիր պատրաստել՝  Թուրքիայի հետ վերցնելով նաև Կատարին։

Թուրքիայի նախագահականի անանուն աղբյուրը ռուսական լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ հերքել է այն տեղեկությունները, թե Անկարան բանակցություններ է վարում հացահատիկի գործարքի այլընտրանքային ուղիների շուրջ։

Ռուսական «RIA» լրատվական գործակալության հետ զրույցում աղբյուրը նշել է․ «Թուրքիան հացահատիկի գործարքի շուրջ գաղտնի բանակցություններ չի վարում, ինչպես գրում է արևմտյան մամուլը, Անկարայի նախաձեռնություններն ու նպատակները շատ պարզ են, և նրա գործընկերները դա գիտեն»:

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}