Քաղաքական18:45, 23 Օգոստոս 2023
Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմը չի ճանաչում Ռուսաստանի կազմում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի պլատֆորմի առաջնորդների 3-րդ գագաթնաժողովին։ Վերջինս ասել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը։
Էրդողանը, շնորհավորելով Ուկրաինայի դրոշի օրը, նշել է, որ իրենք շարունակում են ջանքերը սևծովյան նախաձեռնությունը վերականգնելու համար և այս գործընթացում պետք է խուսափել ցանկացած քայլ կատարելուց, որն է՛լ ավելի կսրի լարվածությունը։
«Կարծում եմ՝ այս հարթակը, որը ստեղծվել է Ղրիմի գործը խաղաղ միջոցներով առավել արդյունավետ պաշտպանելու նպատակով, կամրապնդի այն ուղերձները, որոնք մենք ցանկանում ենք փոխանցել Ղրիմի հարցում։ Թուրքիան, որը չի ճանաչում Ղրիմի անեքսիան, առաջին իսկ օրվանից վճռականորեն պաշտպանում է, որ այդ քայլն անօրինական է։ Մենք նաև պահպանում ենք մեր դիրքորոշումը՝ հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- ասել է նա։
Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Ղրիմի թաթարների Միլլի Մեջլիսի փոխնախագահ Ներիման Ջելալն ու ընկերները ազատ կարձակվեն՝ ընդգծելով, որ «Ղրիմի բնիկ ժողովուրդներից թաթար թուրք ազգականների անվտանգության և բարեկեցության ապահովումը նույնպես Թուրքիայի առաջնահերթություններից է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |