Տարածաշրջան14:15, 23 Օգոստոս 2023
Թուրքիայում երկու օր անընդմեջ երկրաշարժ է գրանցվում (լուսանկարներ)

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճկաների վարչության (AFAD) համաձայն՝ օգոստոսի 23-ի առավոտյան ժամերին երկրաշարժ է տեղի ունեցել երկրի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում:
Էպիկենտրոնը եղել է Քըղը շրջանում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ, խորությունը՝ 8.47 կմ:
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով շրջանի որոշ շենքերի պատեր վնասվել են և ճաքեր են առաջացել:
Էլ ավելի ուժգին երկրաշարժ էր եղել նաև օգոստոսի 22-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքքալե նահանգում:
Այս անգամ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 4.7 մագնիտուդ, խորությունը՝ 7կմ:
Երկու դեպքում էլ զոհերի և կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |