• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 04:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:16, 23 Օգոստոս 2023

Թուրքիային և Իրաքին չի հաջողվել համաձայնության գալ նավթի արտահանման հարցում

Թուրքիային և Իրաքին չի հաջողվել համաձայնության գալ նավթի արտահանման հարցում

Միջազգային արբիտրաժային դատարանը Թուրքիային պարտավորեցրել էր  1․5 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել այն ​​բանի համար, որ  Հյուսիսային Իրաքի ինքնավար քրդական շրջանի ղեկավարությանը թույլ էր տվել նավթ արտահանել առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության։ Նշենք, որ Թուրքիան մարտի 25-ին դադարեցրել էր Քիրքուք-Ջեյհան ուղղությամբ նավթի արտահանումը։ Այս բեռնափոխադրումների դադարեցումը հանգեցրել էր համաշխարհային շուկաներ Իրաքյան Քուրդիստանի հանքավայրերից նավթի արտահանման դադարեցմանը։ 

Նախօրեին Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ Ղանին մեկնել է Անկարա՝ բանակցելու Իրաքյան Քուրդիստանից  Իրաքի պետական​​նավթային կազմակերպության (SOMO) միջոցով դեպի Ջեյհան նավահանգիստ նավթի արտահանման վերականգնման շուրջ։ Իրաքցի նախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ, սակայն կողմերին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել Հյուսիսային Իրաքում արդյունահանվող նավթը Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով փոխադրելու շուրջ։

Իրաքի նավթի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ակնկալվում է, որ խողովակաշարի վրա իրականացվող վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև մատակարարումների վերսկսումը։

Ըստ իրաքյան նախարարության պաշտոնյայի, որը տեղեկություններ ունի Հյուսիսային Իրաքում արդյունահանվող նավթի բեռնաթափման և կառավարման վերաբերյալ, Անկարան անցյալ ամիս կապ է հաստատել Իրաքի նավթի արտահանման պետական ​​SOMO ընկերության հետ և ասել, որ տեխնիկական վերանայումը պետք է ավարտվի մինչև խողովակաշարի վերաբացումը, ինչի համար մի փոքր ավել ժամանակ է պահանջվում։ 

Իրաքի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ նավթի նախարարը փորձում է բանակցել Անկարայի հետ՝ հստակ ժամկետ սահմանելու Քիրքուք-Ջեյհան ուղղությամբ արտահանումը վերականգնելու համար։

Իրաքի նավթի նախարարությունից մեկ այլ պաշտոնյա էլ հայտնել է, որ կարճ ժամկետում հեշտ չէ համաձայնության գալ և հավելել․ «Շատ կնճռոտ հարցեր կան։ Թուրքիան պահանջներ և պայմաններ ունի, դրանք լուծելու համար պետք է բանակցություններ վարել, մինչև նավթի հոսքը նորից սկսվի»։ 

Աղբյուր`    dünya.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}