Տարածաշրջան16:43, 23 Օգոստոս 2023
Թուրքիան ակնկալում է, որ Իրաքը PKK-ն պաշտոնապես կճանաչի ահաբեկչական կառույց

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաղդադում հանդիպելուց հետո Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս է տվել. որի ընթացքում անդրադարձել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ)-ը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ, որը ըստ թուրքական կողմի` ռազմաբազաներ ունի այնտեղ:
«Մենք աջակցում ենք մեր իրաքցի եղբայրների պայքարին բոլոր մակարդակներում կայսերական տերությունների գործիք դարձած ահաբեկչական կազմակերպության դեմ։ Մենք նաև ակնկալում ենք, որ Իրաքը պաշտոնապես կճանաչի PKK-ն որպես ահաբեկչական կազմակերպություն»։
Ըստ Ֆիդանի` PKK-ն այժմ վեահսկողության տակ է պահում Իրաքի Սինջար, Մահմուր, Քանդիլ, Սուլեյմանիյե շրջանները:
Ըստ նրա` Թուրքիան պատրաստ է Իրաքին օգնել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, լինի դա PKK-ն, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կառույցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |