Քաղաքական12:56, 28 Օգոստոս 2023
Էրդողանը կմասնակցի G-20-ի և ՄԱԿ-ի գագաթնաժողովներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբեր ամսին ինտենսիվ դիվանագիտական հանդիպումների շարք է սկսում։ Նա նախ սեպտեմբերի 9-ից 10-ը մասնակցելու է Հնդկաստանում կայանալիք G-20 (Մեծ քսանյակ) առաջնորդների գագաթնաժողովին, որի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերություները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Այնուհետև Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 17-ից 21-ը կմեկնի ԱՄն մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) 78-րդ գագաթնաժողովին։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի ժողովի ընթացքում Էրդողանը կանդրադառնա իսլամի դեմ թշնամանքին, փախստականների խնդրին, կլիմայի փոփոխությանը, Կիպրոսի հարցին, ռուս-ուկրիանական հակամարտությանը և հացահատիկի մատակարարումներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |