Քաղաքական10:34, 30 Օգոստոս 2023
Էրդողանի գլխավոր խորհրդականն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն օգոստոսի 29-ին ընդունել է ԱՄՆ նախագահի համաշխարհային ենթակառուցվածքի և էներգետիկ անվտանգության գծով հատուկ համակարգող Ամոս Հոչսթեյնին, Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին և նրանց պատվիրակությանը:
Քըլըչը հանդիպմանն առնչվող գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում․
«Հանդիպմանը քննարկեցինք տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև էներգետիկ և ենթակառուցվածքային հարցեր»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Ա․Չ․ Քըլըչն օգոստոսի 24-ին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Սալիվանի հետ։ Նրանք մտքեր էին փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինան, Իրաքը և Կիպրոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |