• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 10:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:44, 30 Օգոստոս 2023

ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիային կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիային կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները»

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է այն հարցին, որ Թուրքիան իր երկրի տարածքում սահմանափակում է կիրառում «Ամերիկայի ձայն»-ի (VOA) թուրքերեն բաժին մուտքի համար։

Մասնավորապես «Ամերիկայի ձայն»-ի թուրքերեն բաժնի թղթակցի հարցին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: 

«Մենք խորապես անհանգստացած ենք և շարունակում ենք ուշադիր հետևել VOA-ի թուրքերեն բաժնի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք  Թուրքիային կոչ ենք անում կատարել իր պարտականություններն ու պարտավորությունները հիմնարար խոսքի ազատության նկատմամբ հարգանք ցուցաբերելու համատեքստում»:

Բացի այդ հայտարարության մեջ նշվել է, որ անձի խոսքի ազատության իրավունքը ներառում է առանց սահամանափակումնների ցանկացած տեսակի տեղեկատվության և գաղափարի որոնում, դրա ստացում և հրապարակում:

Հայտարարության վերջում ընդգծվել է, որ խոսքի ազատության նկատմամբ հարգանքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ և ստանձնված միջազգային պարտավորություններով ու պարտականություններով:

Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) պահանջի՝ անհրաժեշտ լիցենզիա չունենալու հիմունքներով Թուրքիայից  արգելափակվել է մուտքը  միջազգային լրահոս ապահովող «Ամերիկայի ձայն»-ի  թուրքերեն բաժին:

RTÜK-ի որոշմամաբ՝ լրատվականին տրվել էր 72 ժամ համապատասխան լիցենզիայի համար վճարելու և կամ ամբողջովին ծառայությունը դադարեցնելու համար:

 

Աղբյուր`    voaturkce.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}