• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:53, 30 Օգոստոս 2023

Սաուդյան Արաբիան և Թուրքիան խորացնում են համագործակցությունը մի շարք ոլորտներում

Սաուդյան Արաբիան և Թուրքիան խորացնում են համագործակցությունը մի շարք ոլորտներում

Օգոստոսի 29-ին Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Բենդեր բին Իբրահիմ Էլ-Հարիֆի հետ։

Ընդլայնված կազմով հանդիպմանը մտքեր են փոխանակվել տնտեսական, առևտրային, արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման առնչությամբ։ 
Այս մասին Քաջըրը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Երկու երկրների միջև քննարկումներ են տեղի ունեցել նաև տնտեսության և առևտրի ոլորտի հետ կապված։

Քննարկվել են արդյունաբերական ռազմավարության շրջանականերում փոխգործակցության, արդյունաբերության 4․0 տեխնոլոգիաների (արդյունաբերություն 4.0-ն չորրորդ արդյունաբերական հեղափոխության (4IR) հետ կապված հայեցակարգ է, որը կապված է կիբեր-ֆիզիկական համակարգերի առաջխաղացման հետ), վերականգնվող էներգիայի ոլորտներում 
հնարավոր համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև առևտուրը և արտադրական ոլորտում փոխադարձ ներդրումները մեծացնելու ծրագիր է նախատեսված։ Կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու հատկապես արտահանման ռազմավարությունների և ոլորտային գործընկերությունների հարցում համագործակցության վերաբերյալ։

Այս զարգացումները տեղի են ունենում Անկարա-Էր Ռիադ
 հարաբերությունների վերականգման փուլում։ Դրանք վերջին տարիներին լարված են եղել Թուրքիա-Կատար սերտ հարաբերությունների, 2018 թ․-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության և շատ այլ պատճառներով։ 2020 թ․-ից սաուդական կողմը նաև բազմաթիվ արգելքներ էր սահմանել Թուրքիայից ապրանքների ներմուծման համար, փակել էր թուրքական դպրոցները։

 

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}