• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:18, 05 Սեպտեմբեր 2023

Էրդողանը՝ Քըլըչդարօղլուին․ «Ազգը քեզ չի ուզում, քեզ ասում են՝ գնա, բայց դու դեռ մնում ես»

Էրդողանը՝ Քըլըչդարօղլուին․ «Ազգը քեզ չի ուզում, քեզ ասում են՝ գնա, բայց դու դեռ մնում ես»

Ավարտվել է նախօրեին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկած Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումը։ Թուրքիա վերադարձի ընթացքում լրատվամիջոցների հետ զրույցում Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Լրագրողի այն հարցին, թե ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի  «Զանգվածին, որն ընտրել է Էրդողանին, պետք է հարցաքննել: Մենք հանրային խնդիր ունենք» մտքին ինչպիսի գնահատական կտա, Էրդողանը պատասխանել է. «Այս հարցի հասցեատերն իրականում հենց ինքը՝ Քըլըչդարօղլուն է։ Անհնար է հասկանալ այս բացատրությունը։ Դու 11-12 պարտություն ես տարել ու պարտությունից հետո էլի հաշիվ ես պահանջում ազգից։ Ի՞նչ է գրված խորհրդարանում՝ «Ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է ազգին»։ Քանի որ ինքնիշխանությունն անվերապահորեն պատկանում է քո ազգին, ազգը քեզ չի ուզում, քեզ ասում են՝ գնա։ Բայց դու դեռ մնում ես»։

Էրդողանը քննադատել է Քըլըչդարօղլուին՝ նշելով, որ նա «աթոռից կառչած է մնացել», սակայն գործից բան չի հասկանում։

Լրագրողներից մեկն էլ հարցրել է, թե ինչպես կմեկնաբանի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեների այն հայտարարությունը, որով նա կոչ էր անում միայնակ գնալ տեղական ինքնակառավրման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, սակայն Անկարայի և Ստամբուլի համար նշել էր, թե ԺՀԿ-ի հետ հնարավոր է իրենք համագործակցեն։

«Որպես «Ժողովուրդ» դաշինք ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ մենք անցնում ենք խորհրդակցությունների։ Նրանք, որքան հասկանում եմ, նույնիսկ խորհրդակցական դաշտ չունեն։ Մեկը խոսում է համագործակցության, մյուսը՝ բաժանման մասին։ Մեր ետևում թողած ընտրություններում տեսանք, թե որքան անհամապատասխան են նրանք քաղաքականության վերաբերյալ ըմբռնումները»։

Էրդողանը հավաստիացրել է, որ ընտրությունների մոտենալուն պես ազգը կտեսնի նույն տեսարանները։

«Թե ում ինչ խոստումներ են տվել, ում հետ ինչ սակարկություններ են արել, մի մասը մերկացվել է, մի մասն էլ մոտ օրերս կբացահայտվի»,- ասել է նա։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}