• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:39, 05 Սեպտեմբեր 2023

Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդեռլանդներն է

Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդեռլանդներն է

Ստամբուլում Նիդերլանդների գլխավոր հյուպատոս Արյեն Ուեյթերլինդեն հայտարարել է, որ Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրը Նիդերլանդներն է։ Նա նաև նշել է, որ 2023-ի առաջին կեսին երկու երկրների միջև առևտրային ծավալը 6․8 մլրդ դոլար է կազմել, իսկ 2023-ին առևտրի ծավալը ամենայն հավանականությամբ կկազմի 12․5մլրդ դոլար։

Երկու երկրների միջև առևտուրն ընդգրկում է տարբեր ոլորտներ, մասնավորապես Թուրքիան Նիդերլանդներ է արտահանում հանքային վառելիք, հագուստ, տեքստիլ, պլաստմասե արտադրանք, մեքենաներ և մասեր, կահույք և մետաղական իրեր։ Պարենի և գյուղատնտեսության ոլորտում երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 10%:

2022-ին Նիդերլանդները եղել է Թուրքիայում ամենախոշոր ներդրողը։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 863 մլն դոլար։ Ուեյթերլինդեն նշել է, որ 2002-2022թթ. ընթացքում հոլանդական ընկերությունները Թուրքիայում կատարել են  ընդհանուր առմամբ 28մլրդ դոլարի ներդրում։ Թուրքիայում գործում են 3․000-ից  ավելի հոլանդական ընկերություններ՝ կեսից ավելին գտնվում է հենց Ստամբուլում։

Հյուպատոսը նաև հավելել է, որ քանի որ Նիդերլանդները Եվրոպա տանող դարպասն է, բազմաթիվ թուրքական ընկերություններ և ֆինանսական հաստատություններ նախընտրում են ներդրումներ անել հենց Նիդերլանդներում։

Աղբյուր`    tr.al-ain.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}