Քաղաքական14:59, 05 Սեպտեմբեր 2023
Սիրիան շարունակում է պահանջել, որ Թուրքիայի զինուժը դուրս գա երկրից

Թուրքիայի զինված ուժերի դուրսբերումը Սիրիայից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար պարտադիր պայման է։ Այդ մասին հայտարարել է Սիրիայիգործերի նախարար Ֆեյսալ Միքդադը VIA Arab կազմակերպության նիստի ժամանակ:
«Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օկուպացիան կավարտվիև Թուրքիան գիտի, որ իր բանակի դուրս բերումը Սիրիայից միակ ուղին է` մեր երկրների միջև հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու համար»,- նշել է նա:
Սիրիայի արտգործնախարարը նորից քննադատել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը իր երկրում, մեղադրելով նրանց Սիրիայի ընդերքը կողոպտելու մեջ:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսի մեծ մասը գտնվում է Թուրքիայի բանակի և ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ։ Վերջին տարիներին Թուրքիան մի քաքնի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։ Այդ ռազմական գործողություններից հետո փաստացի Սիրիայի հյուսիսի մեծ մասը գտնվում է Թուրքիայի օկուպացիայի տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |