Քաղաքական16:09, 06 Սեպտեմբեր 2023
Թուրք նախարար․ «Ռուսաստանը շատ բուռն ներդրումային հետաքրքրություն ունի Թուրքիայի նկատմամբ»

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ։ Պատասխանելով վերջիններիս հարցերին՝ նախարարն Անկարայում օրեր առաջ տեղի ունեցած Տեխնոֆեստի կապակցությամբ նշել է, որ Անկարայում իրենք իրականացրել են ամենամեծ իրադարձությունը, որին ավելի քան 940 հզ մասնակից է եղել։
«Դա Անկարայի պատմության ամենամեծ իրադարձությունն էր: Այժմ էլ սեպտեմբերի 27-ին Իզմիրում կլինի այս տարվա վերջին Տեխնոֆեստը։ Մենք ասել էինք, որ դա կանենք մեր 3 մեծ քաղաքներում 2023-ին»,- ասել է նա։
Անդրադառնալով թուրք-ռուսական հարաբերությունների և Էրդողան-Պուտին վերջին հանդիպման մասին՝ նա նշել է․ «Իհարկե, ռուս գործարարները Թուրքիայում զգալի ներդրումներ ունեն։ Զգալի ներդրումներ ունեն նաև արդյունաբերության ոլորտում։ Այդ ներդրումները շարունակվելու են։ Մենք շարունակելու ենք խրախուսել և աջակցել նրանց։ Իրականում Ռուսաստանը շատ բուռն ներդրումային հետաքրքրություն ունի Թուրքիայի նկատմամբ։ Որոշ ոլորտներում ավելի ռազմավարական համագործակցություն է հնարավոր Ռուսաստանի հետ։ Մենք ցանկանում ենք նաև մեծացնել համագործակցությունը այն ոլորտներում, որտեղ մեր փոխադարձ հնարավորություններն ուժեղ են»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |