Տնտեսական14:21, 07 Սեպտեմբեր 2023
Financial Times. «Oտարերկրյա ներդրողներն այժմ ավելի մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում Թուրքիային»

Բրիտանական «Financial Times»-ն անդրադարձել է Թուրքիայի «Միջնաժամկետ ծրագրին», որն իրենից ներկայացնում է երկրի տնտեսության վերաբերյալ առաջիկա 3 տարիների համար նախատեսված ծրագիր։
Կայքը նշել, որ Թուրքիայի տնտեսական քաղաքականության վերանայումը գրավել է վերջին տարիներին երկիրը լքած ֆոնդերի կառավարիչների ուշադրությունը, և օտարերկրյա ներդրողները «ուղղվել են» դեպի թուրքական բաժնետոմսերն ու պարտատոմսերը։
Զեկույցում, որը ներառել է նաև փորձագիտական կարծիքներ, գրում է․ «Ընդունված որոշումներով որակյալ ինստիտուցիոնալ օտարերկրյա ներդրողներն այժմ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիայի տնտեսության նկատմամբ»։
Նշվում է, որ հետաքրքրությունը բավականին մեծ է, քանի որ Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի պահանջարկը վերակենտրոնանում է Թուրքիայի վրա՝ որպես ներդրումային ուղղություն: Դրանից բացի՝ հունիսի սկզբից սկսած՝ օտարերկրյա ներդրողները թուրքական ֆոնդային շուկա են փոխանցել մոտ 1․4 մլրդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |