Տնտեսական12:19, 07 Սեպտեմբեր 2023
ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրվել է 781 մլն եվրոյի պայմանագիր

Եվրոպական միության (ԵՄ) հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեյլիի` Անկարա կատարած այցի ընթացքում ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրվել է պայմանագիր։ Ըստ որի` ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի 781մլն եվրո, որը կօգտագործվի Թուրքիայում ծայրահեղ վիճակում գտնվող փախստականների համար սոցիալական ապահովության ցանց ստեղծելու նպատակով։
ԵՄ հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Սոցիալական ապահովության ցանցի (SSN) պայմանագիրը Արտակարգ սոցիալական ապահովության ցանցի շարունակությունն է, որը ԵՄ պատմության մեջ մարդասիրական օգնության ամենամեծ ծրագիրն է, որը մեկնարկել է 2016-ին։ Այս պայմանագրի ստորագրմամբ հայտարարվում է, որ ԵՄ-ն 2011-ից ի վեր ապաստան հայցողներին տրամարդրվող օգնությունը հասցրել է ավելի քան 10մլրդ եվրոյի։
Վարհեյլին հայտարարել է․ «Ես ուրախ եմ ստորագրել 781 մլն եվրոյի պայմանագիրը, որը ԵՄ-ի երբևէ ստորագրված եզակի պայմանագիրն է, որը շարունակում է օգնել այս խոցելի իրավիճակում գտնվող փախստականներին։
Այս համաձայնագիրը ցույց է տալիս ԵՄ-ի շարունակական համերաշխությունը և անսասան աջակցությունը Թուրքիային, որը ապաստան է տալիս աշխարհի ամենամեծ փախստականների համայնքին և ավելացնում է Թուրքիային տրամադրվող օգնության ծավալը մինչև 10 միլիարդ եվրո»։
«Մենք վճռական ենք շարունակելու մեր աջակցությունը 2023 թվականից հետո՝ թուրքական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյլին Անկարա այցելել էր Անկարա և հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |