Քաղաքական16:10, 11 Սեպտեմբեր 2023
Ավստրիան կոչ է անում դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը գերմանական «Welt» թերթին տված հարցազրույցում կոչ է արել Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) քննարկումներն ավարտել և համագործակցության համար մի նոր կոնցեպտ զարգացնել։
Նեհամմերը, ով նշել է, թե Անկարայի ուկրաինական բանակցություններում ներառվելն անհրաժեշտություն է, ավելացրել է, որ մոտ ժամանակներս հանդիպելու է նախագահ Էրդողանի հետ։
Եվրամիության (ԵՄ) բանակցությունները, որոնք սկսվել էին 8 տարի առաջ, բայց հետո դադարեցին, կրկին օրակարգ մտան նախագահ Էրդողանիէ հուլիսին արած հայտարարությամբ։
Ըստ թուրքական մամուլի՝ մինչ նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո Եվրամիությունից «ջերմ ուղերձներ էին հնչում», Ավստրիան կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները։
Ավստրիայի կանցլերն ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա մերձեցմանը դեմ չեն, բայց չեն երազում Թուրքիայի՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցության մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |