• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական16:04, 12 Սեպտեմբեր 2023

Թուրքիայի ֆինանսավարկային վարկանիշը միջին մակարդակում է

Թուրքիայի ֆինանսավարկային վարկանիշը միջին մակարդակում է

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության գլխավոր տնօրեն Էրիչ Արիսպե Մորալեսն անդրադարձել է Թուրքիայի դրամավարկային քաղաքականությանը:

Մասնավորապես խոսքը ֆինանսական քաղաքականության համատեքստում կայացված այն որոշման մասին է, որը պետք է նպաստեր երկու տարի անց վարկային ինդեքսը բացասականից կայուն վիճակի հասցնելուն:

Մորալեսը, նշելով, որ Թուրքիայի վարկանիշը «B» (միջին) մակարդակում է, ասել է հետևյալը. «Հիմնական շարժիչ ուժը կապված է ֆինանսական քաղաքականության հետ: Մենք դեռևս չենք դիտարկել, որ քաղաքականությունն ուղղվել է դեպի պայմանական ճանապարհը»:

Բացի այդ գործակալության տնօրենը նշել է, որ օգնել է Թուրքիային ֆինանսական քաղաքականության մեջ  փոփոխություններում առկա անհստակությունները նվազեցնելու հարցում:

Խոսվել է նաև այս համատեքստում ֆինանսավարկային համակարգի վարկանիշի բարձրացման և ներդրումներ կատարելու կարողունակությանը հասնելու նպատակով անհրաժեշտ քայլերի մասին:

«Մենք նշեցինք, որ (ֆինանսական) քաղաքականության փոփոխության արդյունքում վարկային ճնշումնեը թուլացել են, բացի այդ գիտենք նաև, որ մակրոտնտեսական (թեզերի ամբողջական համակարգ, որը վերաբերում է տնտեսությանը) և արտաքին ֆինանսական մարտահրավերները մնում են կարևոր: Խնդրո առարկան օգոստոսին 59 տոկոսի հասնող ինֆլացիան (գնաճ) է: Մենք չենք դիտարկում այն, որ ընթացիկ հաշվի սղությունը (դեֆիցիտը) կշարունակի պահպանվել: Դիտարկելու ենք միջազգային պահուստները (ռեզերվները): Այս ոլորտում որպես արդյունք հստակորեն արձանագրում ենք այն առաջընթացը, որի շնորհիվ արտարժույթը կարողանում է ձևավորվել ավելի ազատ ընթացակարգով»:

Մորալեսը փորձել է ներկայացնել նաև հնարավոր տնտեսական աճը Թուրքիայում գալիք տարիների ընթացքում:

«Կարծում ենք, որ այս տարի (2023) տնտեսական աճը կկազմի մոտավորապես 4.3 տոկոս: Գալիք տարի (2024) եթե քաղաքականությունը պահպանվի, իսկ խիստ ֆինանսավարկային միջավայրը և բարձր տոկոսները շարունակեն մնալ օրակարգում, կարծում ենք, որ կտատանվի 3 տոկոսի սահմաններում: 2025-ին էլ տնտեսական աճը կրկին պահպանելով՝ կհասնի 3.4 տոկոսի»:

Նշենք, որ 2023-ին, նույն գործակալության տվյալների համաձայն՝ ՀՀ ֆինանսավարկային վարկանիշը «BB-» է, որը ենթադրում է վարկանիշի կայուն մակարդակը: 

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}