• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական16:39, 13 Սեպտեմբեր 2023

Թուրքիայի ռազմարդյունաբերությունը նպատակ ունի արտահանման ծավալները հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիայի ռազմարդյունաբերությունը նպատակ ունի արտահանման ծավալները հասցնել 10 մլրդ դոլարի

Ամերիկյան առաջատար վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ատլանտյան խորհուրդը»,  հոդված է հրապարակել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ։ Փաստվում է, որ վերջին 20 տարում Թուրքիայի ռազմարդյունաբերությունը զգալիորեն աճել է։

2021-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը  կազմել է 3 մլրդ 200 մլն դոլար, իսկ 2022-ին, գրանցելով 36 տոկոսանոց աճ, կազմել է 4 մլրդ 300 մլն դոլար։ Նպատակ է դրվել հնարավորինս կարճ ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասցնել 10 մլրդ դոլարի։

Ըստ հրապարակված հոդվածի՝ 2018-2022-ի ընթացքում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ամենամեծ սպառողները եղել են Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը, Օմանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։

Նշվում է, որ 2014-ից հետո տարածաշրջանում Թուրքիայի գլխավոր դաշնակից Կատարը Ծոցի երկրներից առաջինն է, որը Թուրքիայից գնել է «TB2»  անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիայից ամենաշատ ռազմական համակարգեր ձեռք բերած երկրները եղել են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Օմանը թուրքերից գնել է զրահամեքենա, իսկ Քուվեյթը «TB2»  անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք է բերել։

Հիշատակելով Էկվադորին՝ նշվում է, որ այս երկիրը ձեռք է բերել  թուրքական «Otokar»  ընկերության կողմից արտադրված «Kobra II» մարտավարական անվավոր զրահամեքենաներ, իսկ հոկտեմբերին նախատեսվում է սպառազինությունը համալրել «Ուրալ»  տեսակի 15 մարտավարական մեքենաներով։

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}