• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:38, 13 Սեպտեմբեր 2023

Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիան դուրս է մնացել Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա նախագծից

Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիան դուրս է մնացել Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա նախագծից

Թուրք լրագրող, Մերձավոր Արևելքի մասնագետ Իբրահիմ Վարլըն ընդդիմադիր ուղղվածությամբ «Diken» կայքում հրապարկել է  հոդված, որտեղ անդրադարձել է Թուրքիայի ներկայիս վիճակին ու արտաքին քաղաքականությանը։

«Ուշագրավ է և միանգամայն իմաստալից այն հանգամանքը, որ Թուրքիան, որը փորձում է «աշխարհաքաղաքականություն վաճառելով» խաղի կանոն թելադրել ուկրաինական պատերազմի հետ առաջացած նոր հավասարման մեջ, շրջանցվել է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքում։

Մինչ ԱԶԿ-ական նախագահ Էրդողանը սեղմում է «հեղաշրջում անող Սիսիի» ձեռքը և կեցվածք է ընդունում, Թուրքիայի՝  Մումբայից Համբուրգի նավահանգիստ ձգվող միջանցքից դուրս մնալը կարևոր հուշումներ է տալիս նոր դարաշրջանի աշխարհաքաղաքական հավասարման մասին»։

Էրդողանն իր զայրույթն արտահայտել է նախագծի վերաբերյալ՝ ասելով. «Առանց Թուրքիայի միջանցք չկա և չնայած նա ասում է՝ «Արևելքից արևմուտք երթևեկության համար ամենահարմար գիծը պետք է անցնի Թուրքիայի տարածքով», աշխարհաքաղաքական իրողությունն այլ բան է ասում»,- գրում է Վարլըն։

Այնուհետև հոդվածի հեղինակը վկայակոչում է «Yetkinreport.com» կայքի լրագրող Մուրադ Յեթքինն, ով ասում է, որ սա դեռևս 2018-ին որոշված նախագիծ էր, այլ ոչ թե G20-ի գագաթնաժողովին է միանգամից «խելքներին փչել» իրագործել։

Հեղինակը եզրափակում է հոդվածն այն համոզմամբ, որ այս իրավիճակը կապված է Ռուսաստանի հետ Անկարայի ռազմաքաղաքական-տնտեսական հարաբերությունների հետ։ Թեև ԱՄՆ-ն նախկինի պես հզոր չէ, այն դեռ ուժեղ է և հստակ ուղերձ է տալիս Թուրքիային՝ դու այստե՞ղ ես ինձ հետ, թե՞ այնտեղ ես։

Յեթքինի խոսքով՝ նախագիծն ավարտված չէ, և ԱՄՆ-ն բաց դուռ է թողել Թուրքիայի համար։ Դրա համար էլ Անկարան պետք է կատարի իր ընտրությունը։

Աղբյուր`    Diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}