• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 10:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական23:33, 14 Սեպտեմբեր 2023

Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունն աճել է 54%-ով

Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունն աճել է 54%-ով

Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի կոմիտեի (DEIK) Թուրքիա-ԱՄՆ աշխատանքային խորհրդի նախագահ Մեհմեդ Ալի Յալչընդաղը և  «TABA-AmCham» թուրքամերիկյան բիզնես ասոցացիայի նախագահ Սուլեյման Էջևիթ Սանլըն խոսել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության մեծացման համար անհրաժեշտ քայլերի մասին:

Նրանք համոզմունք են հայտնել առ այն, որ առևտրային հարաբերությունների խորացումը դրական ազդեցություն է ունենալու քաղաքական հարաբերությունների տեսանկյունից և նպաստելու է երկկողմ համագործակցության սերտացմանը էական ոլորտներում:

Յալչընդաղն անդրադարձել է վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին, ինչպես նաև նշել այդ համատեքստում իրենց նպատակների մասին:

«3 տարվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալի 54 տոկոսանոց աճը ցույց է տալիս, որ նպատակային ծավալին՝ 100 մլն դոլարին հասնելուն շատ չի մնացել»:

Թուրքիայում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների թիվն անցել է 3.000-ը։

«Անցած տարի (2022) ԱՄՆ-ից Թուրքիա կատարված ներդրումները կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: Այս ներդրումները հատկապես ուղղվել էին պաշտպանական արտադրության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտին: Իսկ Թուրքիայից ԱՄՆ ներդրումներն անցած տարի անցել են 5 մլրդ դոլարը»,- նշել է Էջևիթ Սանլըն։

Ապա հավելել է, որ Թուրքիայի ներդրումները հիմնականում ուղղվել են անշարժ գույքի, զբոսաշրջության և ֆինանսական ոլորտներին:

Բացի այդ «TABA-AmCham»-ի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի հետարքրքությունը Թուրքիայի հանդեպ հատկապես մեծացել է պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ, ինչով էլ ըստ էության՝ պայմանավորվել են ներդրումները:

«Ազատ առևտրային և կամ արտոնյալ հարկային համաձայնագրին հասնելով՝ գուցե հնարավոր լինի, որ Թուրքիան որպես վստահելի մատակարար ավելի շատ մատակարարումներ իրականացնի ԱՄՆ, որի ներուծման ծավալն ընդանուր առմամբ կազմում է 2.7 տրիլյոն (տարեկան)»:

Նշենք, որ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալների համաձայն՝ 2022-ին Թուրքիան 16.9 մլրդ դոլար արժողությամբ արտահանում է իրականցրել ԱՄՆ, իսկ ԱՄՆ-ն Թուրքիա՝ 15.2 մլրդ դոլար:

Հիշյալ ժամանակահատվածում Թուրքիայից ԱՄՆ է արտահանվել 1.5 մլրդ դոլար արժողությամբ քիմիական, 1.4 մլրդ դոլար արժողությամբ՝ ավտոմոբիլային, իսկ 1.2 մլրդ դոլար արժողությամբ՝ պողպատյա արտադրանք:

Աղբյուր`    dunya.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}