• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 09:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:35, 15 Սեպտեմբեր 2023

ԱՄՆ պետդեպ․ «Թուրքիան մեզ համար արժեքավոր դաշնակից է»

ԱՄՆ պետդեպ․ «Թուրքիան մեզ համար արժեքավոր դաշնակից է»

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։

«Ձեզ չի՞ մտահոգում այն հարցը, որ թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառումը կազդի Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա» հարցին ի պատասխան՝ Միլլերը նշել է․  «Ոչ չենք կարծում, որ դա որևէ ազդեցություն կունենա, և թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցները կապված չեն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ»։

Միլլերի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Թուրքիային հայտնել է, որ կարևորում է վերոհիշյալ անդամակցությունը։

«Մենք թուրքական կառավարության հետ կառուցողական և սերտ հարաբերություններ ունենք։ Թուրքիան մեզ համար արժեքավոր դաշնակից է»,-ասել է խոսնակը։ 

Նա նաև հիշեցրել է վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի  և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպումը։

Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC)  սահմանել է մոտ 100 պատժամիջոց, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է ավելի քան 70 մարդու։ Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Թուրքիայի տարածքում գործող 3 ընկերություն և Թուրքիայի մեկ քաղաքացի, որոնք աջակցել են Ռուսաստանին  պատժամիջոցներից խուսափելու հարցում։

 

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}