Ռազմական17:02, 15 Սեպտեմբեր 2023
Իսրայելը Թուրքիայից Գազա ուղարկված կոնտեյներներում հայտնաբերել է հրթիռների պատրաստման նյութեր

Սեպտեմբերի 14-ին Իսրայելը հայտարարել է, որ Թուրքիայից Գազայի շրջան մատակարարվող կոնտեյներներում հայտնաբերել է հրթիռներ պատրաստելու համար նախատեսված նյութեր։
Մասնավորապես նշվում է, որ Իսրայելի մաքսային վարչությունը զննություն է անցկացրել Թուրքիայից Գազա ուղարկվող 2 կոնտեյներում, որոնցում պետք է լիներ 54 տոննա գիպս։
Իսկ հետո մի քանի նմուշ ուղարկել է լաբորատորիա հետազոտության, ինչի արդյունքում էլ պարզվել է նման նյութերի պարունակությունը։
Հայտարարության իսկությունը շտապել է հերքել Գազայի շրջանում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը՝ այն որակելով «մտացածին»։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազըմ Քասըմն էլ բրիտանական «Reuters» միջազգային լրատվական գործակալության հետ զրույցում ասել է․ «Օկուպանտ ուժը Գազայի շրջափակումը խորացնելու նպատակով սուտ է տարածում»։
Նշենք, որ Գազան աշխարհում ամենից խիտ բնակեցված վայրերից մեկն է, որտեղ ապրում է շուրջ 2․3 մլն պաղեստինցի։
Գազայի շրջանը ՀԱՄԱՍ-ի իշխանության տակ է անցել 2007-ին, ինչից հետո էլ Իսրայելը Եգիպտոսի հետ միասին «շրջափակման» մեջ է առել շրջանի տնտեսությունը, քանի որ շարժումը Իսրայելի կողմից ճանաչված է ահաբեկչական։
Սեպտեմբերի սկզբին Իսրայելը պայթուցիկ նյութերի անօրինական տեղափոխման փորձեր կատարելու պնդմամբ՝ մի քանի օր դադարեցրել էր Գազայից ապրանքների արտահանումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |